ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն այսօր գործուղվել է Մոսկվա:
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2023 թվականի հունվարի 17-18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Անկախ պետությունների համագործակցության միջպետական ավիացիոն կոմիտեի ավիացիայի և օդային տարածքի օգտագործման խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
- Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
--00—ԼՄ