Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ և ռեժիսոր Նիկոլայ Դոստալը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

1437370242_0_14_3130_1775_1920x0_80_0_0_abb8253cc06fda70192c328b25a22332

77 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ և ռեժիսոր Նիկոլայ Դոստալը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը։

Կինոռեժիսորի մահվան պատճառը չի նշվում։

Նիկոլայ Դոստալը ծնվել է 1946 թվականի մայիսի 21-ին Մոսկվայում՝ կինոռեժիսորի և թավջութակահարի ընտանիքում։

1960-ականների սկզբին նա աշխատանքի է ընդունվել «Մոսֆիլմ» կինոստուդիայում՝ որպես օգնական, իսկ 1982-ին որպես ռեժիսոր կատարել իր դեբյուտը՝ «Սպասվում է ցուրտ և ձյուն» կարճամետրաժ ֆիլմով, իսկ երեք տարի անց ներկայացրել է «Մարդը» լիամետրաժ նախագիծը։

1997 թվականին նա ստացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2008 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում։

Դոստալը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Մեծ սեքսի փոքրիկ հսկան», «Փոքրիկ դևը», «Ոստիկաններ և գողեր», «Շուրա և Պրոսվիրնյակ», «Ինձ մոտ ամեն բան կարգին է» և «Ամպային դրախտ»:

--00—ՅՄ