ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Թուրքիայի վերաբերյալ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի կոշտ հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայից հնչող սպառնալիքներին՝ հույն նախարարն ասել է, որ Աթենքը չի վախենում Անկարայի սպառնալիքներից:
«Թուրքիայի նախագահն ասում է. «Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ։ Սա նման է այն երգին, որը թուրքերը երգել են տարիներ առաջ Կիպրոսի օկուպացիայի ժամանակ։ Մենք լսում և արձանագրում ենք դա: Մենք պատրաստ ենք. Բայց դա չի նշանակում, որ մենք կօգտագործենք նույն լեզուն, մեր մոտեցումն այլ է»,-ասել է Դենդիասը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։