ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացված Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում մտադիր է իրականացնել մի շարք ենթածրագրեր, այդ թվում՝
🔸«ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ճանապարհների վերակառուցում»,
🔸«Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում,
🔸 «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի փողոցների վերակառուցում»:
Այդ իսկ նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է ներկայացնել կնքված մրցութային հայտեր վերոհիշյալ ենթածրագրերի շինարարական աշխատանքները իրականացնելու համար:
Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։
Յուրաքանչյուր ենթածրագրին մասնակցելու վերջնաժամկետը և հայտը լրացնելու հղումը ներկայացված են ստորև:
Ջերմուկ
Ժամկետ - 2023 թվականի հունվարի 30-ին ժամը 12:00-ին:
Մարմաշեն
Ժամկետ - 2023 թվականի փետրվարի 10-ին ժամը 12:00-ին:
Գյումրի
Ժամկետ - 2023 թվականի փետրվարի 3-ին ժամը 12:00-ին:
--00—ՅՄ