ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում առաջացել է խոչընդոտ։ Այժմ թունելը սպասարկող կազմակերպության աշխատակիցների կողմից երթևեկությունը կանոնակարգվում է՝ կազմակերպելով նշված հատվածի շրջանցումը։
«Հարգելի՛ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով ճանապարհային անվտանգության կանոնները», -ասված է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ