ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Արցախում է ՀՀ փրկությունը, այնտեղ դիմադրում են, իսկ մենք` ոչ, հրաժարվել ենք Երրորդ Հանրապետությունից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը։
Ոսկանյանի համոզմամբ, Ռուբեն Վարդանյանը բարձրացնում է Արցախի դիմադրողականությունը, իսկ Ալիևը փորձում է ոչնչացնել Արցախի ինքնակառավարումը և հենց այդ պատճառով է հրաժարվում բանակցել նրա հետ, քանի որ ուզում է խոսել այն մարդու հետ, ում ինքն է նշանակել։
Ոսկանյանի պնդմամբ, մեր բնակչության մի զգալի մասը հրաժարվել է Երրորդ Հանրապետությունից, որը Արցախյան էր, ձևավորվել ու կայացել էր Արցախյան շարժման բովում և հիմքի վրա։
-00--ԱՀ