ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Տեսականորեն, Երրորդ Հանրապետությունն էլ կարող է Առաջինի պես կործանվել։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց պատմաբան Միքայել Յալանուզյանը։
Նրա համոզմամբ, «մենք տարիներ շարունակ չէինք խոսում պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին և փաստի առջև կանգնեցինք»։ Պատմաբանը խոսեց նաև Սևրի պայմանագրի, Առաջին Հանրապետության և Խորհրդային Հայաստանի մասին՝ փորձելով զուգահեռներ անցկացնել արդի իրականության հետ։ Նրա կարծիքով իրադարձությունները պետք է երկար պատմական ժամանակի մեջ դիտարկել և փորձել գտնել խորքային պատճառները։
Մանրամասները՝ տեսանյութում․
--00--ԱՀ