ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Հունվարի 25-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպեցին ՀՀ ներքին գործերին նախարար Վահե Ղազարյանին` շնորհավորելու նրան այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Այցի ընթացքում նրանք ընդգծեցին ոստիկանական բարեփոխումների մասով շարունակական առաջընթացի կարևորությունը, մասնավորապես` աջակցությունը նոր Պարեկային ոստիկանությանը, ինչպես նաև Հայաստանի փրկարարական ծառայությունների ամրապնդումը։
Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին արդարադատության համակարգում ամուր ու թափանցիկ բարեփոխումների իրականացման շուրջ։
--00—ՅՄ