ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Մենք բանակ չենք ունեցել, զինվորների սնունդը խոզերին տվող գեներալները դեռ չեն պատժվել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը։
Միսկարյանի համոզմամբ, Հայաստանը՝ որպես պետություն, ո՛չ անկախ է, և ո՛չ էլ ինքնիշխան, այն դեռևս 1991 թ․-ից հանդես է գալիս կցորդի մակարդակով։ Նրա կարծիքով, մենք չենք ունեցել նաև պետական ինստիտուտներ, բանակը եղել է մի տարածք, որտեղ զինվորները ստորացվել են ու նսեմացվել, իսկ գեներալները հարստացել են։
Բանախոսի պնդմամբ, մենք պետք է ինքնորոշվենք՝ ստեղծելով ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական ու իրավական պետություն։
--00—ԱՊ