ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նրա և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը և խնդրի հանգուցալուծման ճանապարհները:
--00--ԱՀ