ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
«Սպիտակ սաղավարտներ» խմբավորումը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» և գործում է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հայտարարել է, որ հարյուրավոր մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպիտակ սաղավարտների» գրառումը Twitter-ում:
Խումբը հաղորդում է ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում ավելի քան 790 զոհի և 2200 վիրավորի մասին՝ հավելելով, որ զոհերի թիվը զգալիորեն կավելանա:
CNN-ը հաղորդում է, որ Սիրիայի Արաբական Կարմիր Մահիկի կազմակերպության ղեկավար Խալեդ Հբուբաթին պատրաստակամություն է հայտնել ՄԱԿ-ի միջոցով անմիջապես օգնություն ուղարկել ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներ,այդ թվում՝ Իդլիբ: Կազմակերպությունը հիմնականում գործում է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում և տեղակայված է մայրաքաղաք Դամասկոսում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ