ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայող Դավիթ Հովսեփյանը վիրահատվել է երեկ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Նա շարունակում է գնտվել ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։
Այս պահի դրությամբ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ