«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է տուբերկուլոզ ախտորոշող սարքավորմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

նկար

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի և «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Կամո Մանուկյանի ուղեկցությամբ՝ շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Լևոն Բալյանը, մասնավորապես, ծանոթացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առկա նոր սարքավորմանը:

Տուբերկուլոզի առավել արդյունավետ ախտորոշման, ինչպես նաև նոր դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով՝ ձեռք է բերվել սարք, որն արհեստական բանականության օժանդակությամբ հայտնաբերում է թոքային տուբերկուլոզը մեծապես դյուրացնելով տուբերկուլոզի կասկած ունեցող շահառուների շրջանում սքրինինգի և տրիաժի իրականացումը: Այս նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ նվազագույնի է հասնում կրծքավանդակի թվային ռադիոգրաֆիկ հետազոտության մեկնաբանման ընթացքում մարդու կողմից հնարավոր սխալների թիվը:

--00—ԼՄ