ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից հետախուզում է հայտարարվել: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով։
--00—ԱՊ