Դատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

3c20d0cc-10ae-4378-8249-48eb5f3a2de6.jpg

Դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Ըստ իրավապահների՝ նա 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ:

Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարել է միջոցներ ձեռնարկել Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ուղղությամբ:

Սարգսյանը մի քանի տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում:



--00—ԶՀ