Արցախում ծնվել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի վեցերորդ երեխան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

9adf63ec-3ec7-4ae2-b83b-2ca6c8fab89b.jpg

44-օրյա պատերազմի ավարտից հետո երկու տարի ընտանիքի հետ Աղավնոյում բնակվող, համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը գյուղի հանձնումից հետո բնակվում է Արցախում։

Նրա ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար՝ Չավուշյանի ընտանիքում վեցերորդ երեխան է լույս աշխարհ եկել։ Շրջափակված Արցախում ծնվել է Չավուշյանների դուստրը՝ Նարեն։



--00—ԶՀ