ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Եվրամիությունը երկուշաբթի սկսել է իր քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում, որը պետք է նպաստի Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը։ Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարությունում։
«Եվրամիությունն այսօր սկսում է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում անվտանգության և պաշտպանության հիմնական քաղաքականության շրջանակներում», - ասված է հայտարարությունում։
Քաղաքացիական առաքելության կազմում Հայաստան են ժամանելու շուրջ հարյուր փորձագետներ, որոնց թվում՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ոստիկանական համակարգերի ներկայացուցիչներ։
--00—ԼՄ