ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել պահեստազորի վարժական հավաքներ հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ դրանք պետք է իրականացվեն ապրիլի 15-ից հունիսի 15-ը։
«Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը»,- նշված է հրամանի նախագծում։
Վարժական հավաքներին պատրաստվում են ներգրավել մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
--00—ԶՀ