Գրիգորի Խաչատուրովը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ փետրվարի 21-ին, մերժել է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:

Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Հիշեցնենք՝ ի աջակցություն Խաչատուրովի՝ դատարանի բակում են հավաքվել հասարակական-քաղաքական գործիչներ:

--00—ԱՊ