ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը, որի շրջանակում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված քաղաքական իրավիճակին։ Ըստ նրա՝ Ադրբեջանն ուզում է դուրս բերել Ռուսաստանին տարածքից, դրա համար «նա պետք է քեզ հետ բանակցի» (խմբ․՝ նկատի ունի Արցախին)։
«Եթե ինքը (խմբ․՝ Ադրբեջանը) սառեցնում է էս կոնֆլիկտը, գալու է մի պահ նույն Ռուսաստանը` արդեն ուժերը հավաքած, Ադրբեջանը կարա նորից վասալի դեր ընդունի։ Ուզո՞ւմ է Ադրբեջանը դա, թե՞ չի ուզում, ես գտնում եմ, որ չի ուզում։ Դրա համար, որ ես ասում եմ՝ եկե՛ք բանակցեք, եկե՛ք խնդիրները լուծեք։ Ոմանք էլ ասում են՝ դե դա դավաճանություն է, էս ինչից եք խոսում, բան․․․ Դավաճանը դուք եք, որ չեք ուզում»,-ասել է Սամվել Բաբայանը։
Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։
--00—ԼՄ