Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարարի պաշտոնն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

դդ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնն առաջարկել է Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։ Այս մասին 24News-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Առաջարկ եղել է, բայց գլխավոր դատախազը դեռևս որոշում չի կայացրել, առաջիկա օրերին իր որոշման մասին կհայտնի»,- մանրամասնեցին հանրային կապերի բաժնից:

 

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ