ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Ողջունում ենք նախարար Արարատ Միրզոյանի այցը Սիրիա։ Այցը տեղի ունեցավ ճիշտ ժամանակին, այն արտահայտում է մեր երկրների պատմական և ամուր հարաբերությունները, որոնք մշտապես զարգանում են ի շահ մեր ժողովուրդների, ովքեր կիսում են ցավն ու ուրախությունը։ Այս մասին այսօր Հալեպի օդանավակայանում Արարատ Միրզոյանին դիմավորելիս նշել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը։
«Մենք երախտապարտ ենք Հայաստանին այս դժվարին պայմաններում Սիրիայի հետ համերաշխության համար»,-ընդգծել է Սիրայի ԱԳ նախարարը։
--00—ԱՊ