ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:
Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը»:
--00—ԶՀ