Թանկարժեք մուշտակներ, դանակների հավաքածու․ թալանել են քաղաքաշինության գեոդեզիայի բաժնի պետի տունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Screenshot 2023-03-07 160948

SAHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանի բնակիչ 60-ամյա Արամ Ենգոյանի ահազանգի փաստով։

Մարտի 5-ին Ա․ Ենգոյանը ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գառնի գյուղում գտնվող իրեն պատկանող սեփական տան լոգարանի պատուհանի ճաղավանդակը կոտրել են, մտել ներս և այնտեղից գողացել թանկարժեք մուշտակներ, դանակների հավաքածու, գումար և այլ իրեր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ