ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
«Ի սրտե շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Ձեզ հատուկ նվիրումն ու ջերմությունն է մեր երկարամյա պատմության ընթացքում պահպանել մեր ընտանիքների ամրությունն ու երկրին տվել հայրենասեր ժառանգներ, պահպանել ազգային ավանդույթներն ու ամրապնդել մեր լինելիությունը:
Այսօր կանայք ոչ միայն ընտանիքում են, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, լուրջ առաջընթաց ունենք կանանց իրավունքների պաշտպանության, հզորացման, տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության գործում:
Հատկապես իրավապահ համակարգում կանանց իմաստալից ներգրավվածությունը չափազանց կարևոր է ծառայությունների մատուցման որակի բարելավման տեսանկյունից:
Ներկա դրությամբ ոստիկանությունում ու փրկարար ծառայությունում աշխատում են բազմաթիվ կանայք, որոնք իրենց ներուժով իրականացնում են առաջադրված բոլոր խնդիրները:
Այս ուղղությամբ շարունակելու ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի ապահովվի կանանց ներգրավվածության թվի նպատակային աճը:
Սիրելի կանա՛յք:
Կրկին շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առթիվ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ մաղթում աշխատանքում:
Երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին:»։
--00—ԱՊ