ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի վավերացմանը։
Վերաապահովագրական ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով ընկերության անդամ պետությունների արտահանման-վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում։
Հիմնադրամը վերաապահովագրելու է ԵԱՏՄ-ում ու երրորդ երկրներում արտահանման վարկերը, արտահանմանն ուղղված ֆինանսավորումներն ու ներդրումները ձեռնարկատիրական և քաղաքական ռիսկերից։
Վերաապահովագրական ընկերության մասնակիցներ կարող են լինել պետությունները և միջազգային ֆինանսական կազմակերպությունները:
Ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է, որն միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունք։
Ընկերության վրա չեն տարածվում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության դրույթները։
Ընկերության կանոնադրությամբ նախատեսում է անդամ պետությունների միջև տարաձայնությունների և վեճերի լուծում բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
--00—ԶՀ