ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների ապահովման հարցը պետք է որոշեն Լեռնային Ղարաբաղն ու Բաքուն։ Այս հարցում մենք խրախուսում ենք կողմերին, դրանով հետաքրքրված է նաև ՀՀ-ն։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքերով, կարևոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն այդ պայմանավորվածությունները։ Այս համատեքստում նա հիշեցրել է Արևելյան Ուկրաինայի հետ կապված Մինսկի համաձայնագրերը, ինչպես նաև Բելգրադի և Պրիշտինայի միջև կնքված համաձայնագիրը, որտեղ շարադրված են տեղի բնակիչների իրավունքները։
«Ղարաբաղցիները մոտավորապես նույն իրավունքների փաթեթի կարիքն ունեն: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արժանապատիվ կվարվեն նրանք, ումից կախված կլինի պայմանավորվածությունների կատարումը»:
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ