ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Հիշեցնենք, որ 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանին հրավիրել է Մոսկվա․ «Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա։ Երևանի հետ երկխոսությունը շարունակվում է»,- հայտարարել էր Լավրովը։
--00—ԱՊ