ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Ադրբեջանի Սաալթի շրջանի Չոլփու գյուղի բնակիչները մարտի 27-ին հերթական բողոքի ակցիան են անցկացրել՝ ոռոգման ջրի պահանջով: Նրանք ճանապարհ են փակել՝ իշխանություններից պահանջելով լուծել սակավաջրության երկարամյա խնդիրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ՝ մարտի 13-ին ոստիկանները ցրել էին շրջանի բնակիչների բողոքի ակցիան: Տեղի իշխանությունները ցուցարարներին խոստացել էին լուծել խնդիրը, սակայն նրանք չեն կատարել իրենց խոստումը։ Ցուցարարներն ասել են, որ ստիպված են ջուր գնել ոռոգման համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ