ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով, վրաց-թուրքական «Սարփի»-ի անցակետում մեկ անձ փորձել է գաղտնի կերպով Վրաստանից 250 ջրային կրիա տեղափոխել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Հաղորդագրության համաձայն, մաքսատան աշխատակիցները տղամարդու բաճկոնի տակ նկատել են տարօրինակ ուռուցիկություն և մաքսանենգության կասկածանքով խուզարկություն կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ կասկածյալի բաճկոնի տակ թաքցրած տուփի մեջ 250 ջրային կրիա է թաքցրած։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ