ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններին։ Այդ մասին գրում է belta.by-ն՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը։
ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններն անցկացվել են մարտի 28-ից մարտի 30-ը Միացյալ շտաբում և նվիրված են եղել 2023-ին ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների նախապատրաստմանը։
Նաև նշվում է, որ ՀԱՊԿ-ը 2023-ին 5 զորավարժություն կանցկացնի Բելառուսում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում չեն անցկացվելու ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։ Դրանք կանցկացվեն Ղրղզստանում։
--00—ԼՄ