ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Հաղորդում է Euronews-ը։
Դուրս գրվելուց հետո նա ողջունել է այս օրերին իր կողքից չհեռացող բժիշկներին։
Հիշեցնենք՝ Հռոմի պապին տեղափոխել էին սրտաբանական բաժանմունք։ Նրա մոտ սրտի եւ շնչառության հետ կապված խնդիրներ էին նկատվել։
Հարցին, թե ինչպես է իրեն զգում այժմ Պապը, քահանայապետը պատասխանել է․ «Դեռ ողջ եմ»:
--00—ՍՊ