ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տեղեկանում ենք ՔՊ մամուլի ծառայությունից:
Ամփոփվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինների ընտրության կարգը։ Քննարկվել են Կուսակցությանն անդամագրվելու դիմումների քննարկման, Նախաձեռնող խմբի նիստերի անցկացման վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր։
--00—ՍՊ