ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխանել է արցախցի կանանց:
«Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ ԵՄ-ն շարունակում է մոբիլիզացնել դիվանագիտական ջանքերը՝ իրավիճակը կարգավորելու համար և բազմիցս կոչ է արել Ադրբեջանին և բոլոր ներգրավված կողմերին միջոցներ ձեռնարկել միջանցքով ազատ տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների»,- համաձայն լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության՝ պաատասխան նամակում նշել է ԵՄ բարձրաստիճան քաղաքական գործիչը։
Նշենք, որ ավելի վաղ արցախցի կանայք նամակով դիմել էին Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ արցախահայության ցեղասպանությունը կանխելու կոչով։
--00—ԱՊ