ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ: Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Հզոր պետության ու զարգացած հասարակության երաշխավորը իրական գիտելիքն է, կրթությունը։ Հայաստանի Եվրոպական համալսարանի հրավերով Արման Թաթոյանը հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Քննակման ընթացքում փաստերով ներկայացրել է սահմանային անվտանգության վիճակը Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում: Այս փաստերը կօգնեն առավել արդյունավետությամբ առաջ տանել ադրբեջանական հանցանքների ու խախտումների պատասխանատվության հարցերը: Չպետք է մոռանալ, որ այս ամենի հիմքում ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունն է։ Առանց սահմանային բնակիչների իրավունքները պաշտպանելու, նրանց շահերը հաշվի առնելու հնարավոր չի լինի ապահովել լիարժեք անվտանգություն: Քննարկվել է նաև արդեն ամիսներ շարունակ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իրական մտադրությունները և խնդրի լուծման ուղիները: Արման Թաթոյանը ուսանողներին խնդրել է բաց չթողնել հնարավորությունն ու ժամանակը, ստանալ իրական գիտելիք ու հետագայում այն ծառայեցնել մեր Հայրենիքի օգտին։
--00—ԶՀ