ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Կառավարությունը նախատեսում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Այդ մասին կառավարության՝ ապրիլի 21-ի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկում ենք մեր բանակի և երկրի պատմության մեջ նոր էջ բացելու հարցը։ Եվ ուզում եմ ընդգծել, որ սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր հայեցակարգի շրջանակում է»,-ասաց վարչապետը, ապա հավելեց, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե սա իրականում ոչ պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է, բայց հակառակն է․ «․․․ Որովհետև մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ կանայք կամավոր կերպով կարող են զորակոչվել և պարտադիր 6-ամսյա ծառայություն անցնել»։
--00—ԼՄ