ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի որդին` 33-ամյա Նիկոլայ Պեսկովը, Արիության մեդալ է ստացել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունում ծառայության համար։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ասել է Նիկոլայ Պեսկովը։
«Իմ ամբողջ անձնակազմն է սխրանք գործել։ Մենք հետաքրքիր առաջադրանք ունեինք, ավելին ասել չեմ կարող»,-ասել է նա։
Նիկոլայը նշել է, որ ինքը ստիպված է եղել դիմել հորը, որն իրեն օգնել է կապ հաստատել «Վագներ» խմբի հետ։
--00—ՅՄ