Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին ՝ անկախության 75-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News 

2021-11-05-94e5a130-2ef2-4d19-be71-7737e67819e9.jpg

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ անկախության 75-ամյակի առթիվ:



«Մեր երկկողմ հարաբերություններն ակտիվորեն զարգանալու և որակական նոր մակարդակ թևակոխելու դրական նախադրյալներ ունեն։



Դրանց շարքում են Սուրբ Հողում դարեր շարունակ բնակվող հայ համայնքն իր կրոնական կառույցներով, ինչպես նաև Հայաստանի հասարակության անբաժանելի մաս կազմող հրեական համայնքը, որն իր հերթին զգալի ջանքեր է գործադրում երկու երկրների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ»,-ասված է ուղերձում:



--00—ԶՀ