Լիահույս եմ՝ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կզարգացնենք հայ-կոլումբիական հարաբերությունները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

28780_b

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Գուստավո Պետրոյին՝ Կոլումբիայի Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կզարգացնենք հայ-կոլումբիական հարաբերությունները՝ ի նպաստ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության»:

--00—ՅՄ