ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 26-27-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:
Բադասյանը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության կողմից կազմակերպվող համաժողովին:
Նշվում է, որ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստան գործուղման արդյունքների մասին Բադասյանը պետք է հաշվետվությունը ներկայացնի վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։
--00—ԶՀ