ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ մայիսի 17-19-ին Սանկտ Պետերբուրգ են գործուղվում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, Լիլիթ Մինասյանը եւ Միքայել Թումասյանը:
Նրանք գործուղվում են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի եւ ֆինանսների, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին, ինչպես նաեւ «Սանկտ Պետերբուրգ. Համագործակցության խորհրդարանական մայրաքաղաք» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:
Գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը:
--00—ԶՀ