ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին։ Այս մասին հայտնում է bbc.com-ը:
«Ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու համար։ Յուրաքանչյուր սերունդ ունենում է պահեր, երբ պետք է պաշտպանի ժողովրդավարությունը, և հիմա եկել է այդ պահը»,-ասել է Բայդենը ապրիլի 25-ին քարոզարշավի կայքում տեղադրված տեսանյութում։
80-ամյա Բայդենն ԱՄՆ-ի պատմության ամենատարեց նախագահն է:
--00—ՅՄ