ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել Արցախյան պատերազմներում զոհված հայ զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
--00—ՅՄ