ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Ռուսաստանը վիժեցնելու է վաշինգտոնյան գործընթացը, առանց Մոսկվայի հնարավոր չէ հարցը լուծել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։
Հոխիկյանի համոզմամբ, վաշինգտոնյան բանակցություններից լուրջ արդյունքներ պետք չի ակնկալել, ըստ նրա՝ տպավորություն կա, թե Բայրամովն ու Միրզոյանը այնտեղ հավաքվել են «քեֆ» անելու, հակառակ պարագայում հասկանալի չէ, թե այդքան երկար ի՞նչ են այնտեղ բանակցում։
Հոխիկյանը նշեց նաև, որ իրենք պատրաստվում են մայիսի 8-ին շարժում նախաձեռնել։ Նա ավելացրեց, որ այդ շարժումը ապակուսակցական է և իրենք ամենևին էլ իշխանություն փոխելու նպատակ չեն հետապնդում, այլ՝ հավաքվում են հանուն պետականության և Արցախի փրկության։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ