ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղից դեպի Հաղթանակի զբոսայգի տանող Սարալանջի հատվածում՝ արագաչափի հարևանությամբ, նռնակ է հայտնաբերվել և այն անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ սակրավորների խումբը, ովքեր վնասազերծել են «G-1» տեսակի նռնակը, որը եղել է առանց պայթուցիչի: Սակրավորները նռնակը հանձնել են քննչական խմբին:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
--00—ՍՊ