ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Թուրքիայի Օլյուդենիզ առողջարանային ավանում առնվազն 26 պարաշյուտիստ է հայտնվել փոթորկի մեջ, գրում է Habertürk-ը։
Քամու հետևանքով պարաշյուտիստներին չի հաջողվել վայրէջք կատարել նախապես պլանավորված տեղում: Նշվում է, որ պարաշյուտիստներից մեկի պարանը խճճվել է ծառի մեջ։ Փրկարարներն օգնել են նրան դուրս գալ և տեղափոխել հիվանդանոց:
--00—ՍՊ