ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Թուրքիայի նախագահական ընտրություններում իրենց առաջնորդության մասին հայտարարել են թե՜ նախագահ Թայյիփ Էրդողանի, թե՜ ընդդիմադիր Քեմալ Քըլըչըդարօղլուի կուսակցությունները։
Ինչպես հայտնում է ընդդիմադիր «ԱՆԿԱ» լրատվական գործակալությունը, քեմալիստները հայտարարել են, թե այս պահին Քըլըչըդարօղլուի օգտին է քվեարկել ընտրողների 51,49%, իսկ Էրդողանի օգտին՝ 43,83%։ Էրդողանի կուսակցության ներկայացուցիչն էլ հայտարարել է, թե գործող նախագահը առաջ է ձայների բավական մեծ տարբերությամբ, ինչի մասին վկայում են նաև ԿԸՀ տվյալները՝ քվեաթերթիկների 50% հաշվարկի արդյունքում իշխող թեկնածուն հավաքել է 52,1%, իսկ Քըլըչըդարօղլուն՝ 41,9%։
--00—ԱՊ