ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում սպասվող բանակցություններից առաջ զրուցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ասելով, որ Երևանի ու Բաքվի բանակցություններում կա դրական առաջընթաց։ Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը ուղիղ եթերում ցուցադրել է ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության կայքը։
«Ես ի նկատի ունեմ մայիս ամսին տեղի ունեցած հանդիպումները»,-պարզաբանել է նա՝ հավելելով, որ իր, Լավրովի ու Միրզոյանի մոսկովյան բանակցությունները պետք է տեղի ունենային դեռ անցած տարի, սակայն «չեղարկվել են ոչ այստեղ գտնվողների պատճառով»՝ ակնկարկելով հայկական կողմին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ