ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին, որպեսզի կարգավորվեն հարաբերությունները, սակայն չի պատրաստվում խոչընդոտել երկրների ինքնուրույն ջանքերին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռուսաստանի համար կարևոր է խաղաղությունն ու կանխատեսելիությունը Հարավային Կովկասում, տարածաշրջանի զարգացումը», - ասել է նա։
Պեսկովը մեծ հաշվով մեկնաբանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե «դժվար Հայաստանն ընդունի ՌԴ միջնորդական ջանքերը»։
--00—ՅՄ