ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Հայաստանը դաշինքի անդամ է և մեր դաշնակիցը։ Այս մասին հիշեցրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
«Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ, և ամեն ինչ անում ենք Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Հատկապես ուզում եմ նշել հայկական կողմի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին»,-ասել է Շոյգուն:
--00—ԶՀ